չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հրայր Թովմասյանի նկատմամբ որևէ ճնշում չկա. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

Հրայր Թովմասյանի նկատմամբ որևէ ճնշում չկա. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի նկատմամբ ճնշում չի իրականացվում, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրուկցում հայտարարեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։
 
«Խնդրում եմ որևէ քաղաքական ենթատեսքտ այդ գործողություններում չփնտրել։ Ուղղակի նյութերի նախապատրաստման փուլում ամբողջացման համար կարիք կար հարցումներ անել, խոսել Հրայր Թովմասյանի մոտ ազգականների հետ։ Շատերն ասում էին երեխաները 16-18 տարեկան են, բայց ես ասեմ, նրանք 23, 25 տարեկան էին։ Իրենց գույք է փոխանցված եղել, և մենք պարտավոր էինք դա ստուգել», ասաց Մարտիրոսյանը։
 
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարն ասաց, որ մինչ հարազատներին հրավիրելը, զանգել են Հրայր Թովմասյանին, սակայն վերջինը չի պատասխանել դրանց։ «Մենք զանգել ենք պարոն Թովմասյանին ցուցաբերելով բարի կամք՝ նախապես նրան տեղեկացնելու համար», ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը։
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: