կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:

Դատախազությունը հայտնել էր՝ 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող շենքի բնակարանների բաշխման գործընթացում Սարգսյանը դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ: Արդյունքում` էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

 Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց:

Դատախազությունը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ուղղությամբ:

  • Կիսվել: