ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն անցկացրել են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։
Վարժանքների ընթացքում ստուգվել են անձնակազմի պատրաստվածության մակարդակն ու առաջադրված խնդիրների կատարման ճշգրտությունը։



