կիրակի, սեպտեմբեր 20
20 / 9 / 2026
ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ

ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է ցուցադրել, որում պատկերված են ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ:

«Բաստիոն»-ը սպառազինված է աշխարհում առաջատար համարվող 12,7 միլիմետր տրամաչափի M2 գնդացիրներով, իսկ ներսից կահավորված է կրակ վարելու համար սողանքներով:

«Բաստիոն» զրահամեքենաները բարձրացրել են հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառման արդյունավետությունը և փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու հնարավորությունը: 

Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում.

  • Կիսվել: