երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ. Վարդևանյան

Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ. Վարդևանյան

Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ` Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը:

«2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին կալանավորվել էին նույնիսկ ընտրված պատգամավորներ: Այդ ժամանակ օգտագործեցի «կալանավորման գերակայություն (ֆետիշացում)» եզրույթը, որը շարունակվում է մինչ օրս: Իրավական մշակույթը պետք է բացառեր այս իրավիճակը, բայց երբ Արցախի անվտանգության երաշխավորի, ինքնորոշման իրավունքի վերսահմանադրական պարտականությունից ենք հրաժարվում`իրավական մշակույթ չի լինում:

Հերոսների Ծնողների դեպքում.

1) Եռաբլուրում ոստիկանական ողբերգական հանցավոր ապօրինությունների գործով չկա նույնիսկ մեկ մեղադրյալ ոստիկան,

2) անկախ անձերից, անկախ մեղադրանքից քրեական գործի հարուցումը երբեք չպետք է նույնացվի կալանավորման հետ: Կալանավորման միջնորդությամբ հանդես գալու անհրաժեշտությունը պետք է լինի բացառիկ, նման հիմքեր առհասարակ չեն ներկայացվել: Գործ է հարուցվել, թող քննության առնվի, բայց առանց կալանավորման,

3) Դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ` Հերոսի Ծնողի դեպքում կալանավորման վերացումն անհրաժեշտ է և իրավաչափ է»,- գրել է Արամ Վարդևանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ զոհված զինծառայողի մայրը՝ Գայանե Հակոբյանը 1 ամսով կկալանավորվի:

Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։

  • Կիսվել: