Դահլիճից դուրս կշպրտենք, խմբակային ցույց կտանք՝ որը որից հետո է. Ռուբինյանը հունից դուրս եկավ
Այդ նախկին հանրապետականն արդեն որերորդ անգամը խաթարում է նիստերի բնականոն ընթացքը. եթե այսպես շարունակվի, ես իրեն ուղղակի դահլիճից դուրս եմ հանելու։ Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթին, և որից հետո պատգամավորների միջև տեղի ունեցավ ծեծկռտուք։
«Երբ ես ասում եմ, որ օրակարգից չպետք է շեղվել, դա իմ սպեցիֆիկ ցանկությունը չէ, դա կանոնակարգ օրենքով է կանոնակարված։ Երբ մարդիկ օրակարգից շեղվում են, դա բերում է նիստը խաթարող տարբեր հետևանքների։ Օրինակ՝ կարող է նախկին հանրապետական բռնի չգիտես՝ ինչու մեզ որոշի ասել՝ «թալանչի», ՔՊ–ից մեկն էլ ֆռա ասի՝ «թալանչին դու ես, այ հանրապետական»,- ընդգծել է Ռուբինյանը։
ԱԺ նախագահը խոսել է նաև իրենց հետագա քայլերի մասին ու արտահայտվել բավականին կոշտ. «Այդ նախկին հանրապետականն արդեն որերորդ անգամը խաթարում է նիստերի բնականոն ընթացքը։ Եթե այսպես շարունակվի, ես իրեն ուղղակի դահլիճից դուրս եմ հանելու. սկզբում դուրս կհանեմ մեկ օրով, հետո յոթ օրով, հետո կարող է դուրս շպրտեմ, իսկ հետո գուցե խմբակային ցույց տանք, թե որը որից հետո է, և ընդհանրապես, տիրություն արեք ձեր սուբյեկտին»։



