ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ, «Ուժեղ Հայաստանի» անդամ Արամ Վարդևանյանը, ով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ մասնակցում է ԵԽԽՎ լիագումար նիստին, մանրամասներ է ներկայացրել 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցից։

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ևս արձանագրել է ընտրովի հետապնդումների դեպքեր (քաղաքական հետապնդում), վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, ԿԸՀ անաչառության խնդիրներ, 3/5 մանդատների փաստացի լեգիտիմության դեֆիցիտ և այլն»:
 

Վարդևանյանի խոսքով՝ հենց քաղաքական հետապնդումներն են, որ մեծ վնաս են հասցրել ընտրական գործընթացին. «ԵԽԽՎ զեկույցում ուղիղ պահանջ կա ՀՀ իշխանություններին՝ դադարեցնել քաղաքական հետապնդումները։ Անդրադարձ կա վարչական ռեսուրսի կամ նախընտրական շրջանում ընտրական գործընթացի մեկնարկի պայմաններում սոցիալական բնույթի բարեփոխումներին»։