երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
ՀԾԿՀ-ն Huawei-ի պատվիրակությանը ներկայացրել է 5G տեխնոլոգիայի զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված քայլերը

ՀԾԿՀ-ն Huawei-ի պատվիրակությանը ներկայացրել է 5G տեխնոլոգիայի զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված քայլերը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է չինական Huawei ընկերության պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժաո Հոնգբոնին, ընկերության Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ռազմավարության տնօրենին և այլ փորձագետների։ Այդ մասին հայտնում են ՀԾԿՀ-ից:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է 5G տեխնոլոգիայի հետագա զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրման միտումները, առանձնահատկությունները և հնարավորությունները՝ հեռահաղորդակցության միջազգային շուկաներում։

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հեռահաղորդակցության ոլորտի տեխնոլոգիական զարգացման, նորարարական լուծումների ներդրման և հաջորդ սերնդի կապի տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցերին։ ՀԾԿՀ-ի կողմից ներկայացվել է 5G տեխնոլոգիայի հետագա զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված քայլերն ու ծրագրերը։

Հանդիպման արդյուքներով կողմերը պայմանավորվեցին շարունակել մասնագիտական քննարկումներն ու համագործակցությունը՝ երկուստեք հետաքրքրող հարցերի շուրջ։

  • Կիսվել: