երեքշաբթի, հոկտեմբեր 6
6 / 10 / 2026
Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարել

Թուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարել

Ուկրաինացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր անունը, տեղեկացրել է, որ Թուրքիան Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր (ՀՕՊ)։ Այն արտադրում է թուրքական առաջատար «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ուկրաինայում այդ համակարգերն օգտագործվում են ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների դեմ պայքարելու համար, գրում է ermenihaber.am-ը:

Վերոհիշյալ պաշտոնյան նշել է, որ մատակարարված այս համակարգի օգտագործման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, բայց դրանք լուծելի են։ Նա նաև այտնել է, որ Կիևը հետաքրքրված է նոր համակարգերով։

Նշվում է, որ Ուկրաինան համագործակցում է թուրքական տարբեր ռազմարդյունաբերական ընկերությունների հետ՝ մարտական պայմաններում համակարգերը փորձարկելու ու ստացված արդյունքները գնահատելու համար։

 

  • Կիսվել: