ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Դատական համակարգի բարեփոխումները պետք է իրենց տրամաբանանական ավարտին հասնեն․ Սուքիասյան

Դատական համակարգի բարեփոխումները պետք է իրենց տրամաբանանական ավարտին հասնեն․ Սուքիասյան

 ԲԴԽ-ն պետք է անկախ լինի գործադիրից և օրենսդիրից, սակայն դատարանը պետք է արդար լինի, ոչ թե անկախ։  Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանի այն շեշտադրմանը, թե դատարանը պետք է լինի անկախ՝ նշելով, որ պետք չէ այդ ձևակերպումը դատարանի դեպքում օգտագործել։

«Պետք է լինի համակարգային փոփոխություններ, իսկ բարեփոխումները պետք է իրենց տրամաբանանական ավարտը հասնեն։ Տարիների ընթացքում մենք տեսել ենք, թե դատավորները ինչ գործեն են քննել, ինչպես և ինչ որոշումներ են կայացրել․ սա կարելի է մոնիթորինգ անել։

Դատարանը որոշում է կայացել այս կազմակերպությունը չաշխատի, չունենա ինչ որ բաներ, իսկ դիմացի կազմակերպությունը աշխատի ու ունենա։ Սա խայտառակություն է, այսպիսի դատարանով չի կարող պետություն գոյատևել։ Ես ուզում եմ Դուք լինեք անկախ, իսկ դատարաները լինին արդար։ Ես կարծում եմ քաղաքական համակարգի թիվ մեկը խնդիրը պետք է լինի կանգնել ձեր ու համակարգի կողքին, որ այդ բարեփոխումները մինչև վերջ իրականացվեն»,- նշել է Սուքիասյանը։

Դիտարկմանը ի պատասխան՝ Կարենա Անդրեասյանը շեշտեց, որ անկախ և արդար դատարանների հետ կապված սա շատ ճիշտ դիտարկում է։ «Անկախությունը մի պահ դարձավ անկախություն օրենքից, անկախություն արդարությունից ու տրամաբանությունից․ հեղափոխություն լինելու հիմքերից մեկն էլ հենց դատական 

համակարգում անարդարություններն էին»,- նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ մարդիկ ովքեր դատավորի պատմուճանի մեջ էին, իրենց դատավոր անվանելն իմ համար արդար չի, լսեցին, որ դատարանը պետք է լինի անկախ և իրենք իրենց անկախեցրեցին թվարկած ամեն ինչից՝ տրամաբանությունից մինչև օրենք։ Ամենասարսափելին այն էր, որ անկախությունը վերջանում էր միայն Բաղրամյան 26-ի մատույցներում»,- շեշտեց Անդրեասյանը։

Նա նաև ավելացրեց, որ հիմա էլ դատավորները անկախ են քաղաքակն իշխանությունից․ կան շատ արդարներ և լավ դատավորներ, ովքեր պահում են օրենքի տառը և 

իրանվունքի ոգին, սակայն մի քանիսը շարունակում են կախված մնալ իրենց անձնական շահերից, նախկին կապերից և միգուցե Բաղրամյան 26-ի կարոտախտից։ «Մենք բոլորս այս տարամաբանությունից ուզում ենք փրկել դատական համակարգը։ Մեր ուժեղ երազած պետությունը չպետք է ունենա նույնիսկ այսօրվա արդեն ահագին բուժված դատական համակարգից։ Հուսով եմ ձեր ակնկալիքները կարդարցեն այս հարցում»,- եզրափակեց Կարեն Ադրեասյանը։

  • Կիսվել: