կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չեմ հասկանում՝ իմ եւ Վարդապետյանի շփման շուրջ կենտրոնանալու իմաստը․ Անահիտ Մանասյան

Չեմ հասկանում՝ իմ եւ Վարդապետյանի շփման շուրջ կենտրոնանալու իմաստը․ Անահիտ Մանասյան

Մշակութային պատկերացումները, որոնք մենք ունենք հանրային իշխանության անդամների շփման վերաբերյալ, ճիշտ չեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Անահիտ Մանասյանը նշեց, որ թեեւ Ծիծեռնակաբերդից տարածվող լուսանկարում ինքը եւ Աննա Վարդապետյանը միասին են ծաղիկներ խոնարհում, սակայն իրենք հուշահամալիր են այցելել պետական պաշտոնյաների հետ, ըստ արարողակարգի։

«Ես չեմ հասկանում՝ ինչու է ամբողջ կենտրոնացումը իմ եւ Աննա Վարդապետյանի շփման շուրջ, որովհետեւ ես շատ ընկերներ ունեմ այլ պետական կառույցներում աշխատող, ընդդիմադիր դաշտում։ Մինչեւ հինգ ամիս դատախազությունում աշխատելը, ես 15 տարի այլ աշխատանքով եմ զբաղվել։ Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ իրավական դաշտում գրեթե չկա մարդը, որին ես չեմ ճանաչում, բոլորի հետ շփվում եմ հարգալից։ Սրա համար պետք չէ արդարանալ եւ թիրախ դարձնել։ Մշակութային պատկերացումները, որոնք մենք ունենք հանրային իշխանության անդամների շփման վերաբերյալ, ճիշտ չեն»,- ասաց Մանասյանը։

Մանասյանի խոսքով՝ Հայաստանում կալանավորված ադրբեջանցիների թեման շատ նուրբ լուսաբանման կարիք ունի, որովհետեւ այն կարող է կարեւոր հարց լինել արտաքին քաղաքականության տեսանկյունից։

«Նրանց հետ հանդիպման խոսվել է իրավապահների կողմից նրանց իրավունքների պահպանման մասին։ Ես իրենց պարզաբանել եմ իրենց հիմնական իրավունքները, սահմանափակումների բնույթը, ինչպես կարող են բողոքարկել, ինչպես կարող են մարդու իրավունքների պաշտպանին դիմել։ Նրանք բողոքներ չեն ունեցել»,- ընդգծեց պաշտպանը։

  • Կիսվել: