կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՄԻՊ-ը ստատուս գրող, օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ․ Անահիտ Մանասյան

ՄԻՊ-ը ստատուս գրող, օրվա իրադարձությունների մասին հայտարարություն անող սուբյեկտ չէ․ Անահիտ Մանասյան

ՄԻՊ-ը ոչ թե ստատուս գրող ու օրվա իրադարձությունների մասով հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող սուբյեկտ՝ այն իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական գործերին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նորընտիր ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ընտրվելուց ի վեր հանրությունը երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իր կողմից դեռևս հասցեկան գնահատականներ դեռևս չի տեսել։

«Ես մշտապես կաշկանդված եմ մի բանով ՝ իրավունքով, իրավական ու մարդկային արժեքներով, իմ ամբողջ գործունեությունը կառուցված է դրա հիման վրա։ Այս մասով անընդհատ տարբեր տեսակի մեկնաբանություններ եմ լսում, հետևաբար մի քանի կարևոր հանգամանք ընդգծեմ այս մասով․

ՄԻՊ-ը ոչ թե ստատուս գրող ու օրվա իրադարձությունների մասով հայտարարություն անող սուբյեկտ է, այլ կոնկրետ իրավունքների առկայությունը կամ բացակայությունն արձանագրող սուբյեկտ՝ այն իրավիճակներում, երբ խոսքը վերաբերում է անհատական գործերին։ Հետևաբար կոնկրետ գործերի հետ կապված գնահատական տալը ենթադրում է դրան նախորդող օրենքով սահմանված գործընթացներ։ Վստահեցնում եմ ձեզ, եթե մեր մանդատի շրջանակներում ընդգրկված գործը անհատական գործ է, դրա վերաբերյալ եզրահանգումներ լինելու են»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Մանասյանը ժխտեց, որ «ստատուս գրող» ասելով նկատի ունի նախկին պաշտպան Արման Թաթոյան․ «Ես, բնականաբար, ոչ պարոն Թաթոյանին, ոչ էլ այլ պաշտպանի մասին գնահատական չեմ տվել։ Ես նշեցի իմ գործունեության հիմանական սկզբունքները»։

  • Կիսվել: