շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024

Առանց տեխզննության երթևեկող մեքենայի վարորդի և ուղևորի մոտ, նաև՝ մեքենայում թմրանյութ կար

Հուլիսի 31-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի պարեկները Սեւանի թերակղզու տարածքում կանգնեցրել են առանց տեխզննության երթեւեկող «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա:

Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա վարորդը, որը Եղվարդի բնակիչ է, կասկածելի վարք է դրսեւորել: Պարեկները վարորդին եւ երեւանցի 20-ամյա եւ 24-ամյա  երկու ուղեւորին ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Սեւանի բաժին:

Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են դարչնագույն, չորացած, մոխրացած զանգվածով  կաթուցիչ եւ մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային  երկու տոպրակ:

24-ամյա ուղեւորի խուզարկությամբ իրավապահները հայատնաբերել են կաթուցիչ՝ 4,6 գրամ  մարիխուանայի նմանվող զանգվածով եւ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ:

33-ամյա վարորդն ասել է, որ մեքենայում էլի թմրանյութ ունի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

  • Կիսվել: