ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Զոհրաբ Մնացականյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ օրակարգային հարցեր

Զոհրաբ Մնացականյանը եվրոպացի գործընկերների հետ քննարկել է երկկողմ օրակարգային հարցեր

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի միջոցով աշխատանքային քննարկում է ունեցել Արտաքին գործողության եվրոպական ծառայության (ԱԳԵԾ)՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Լյուկ Դևինի ու Եվրոպական հանձնաժողովի՝ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ:

Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր:

Զրուցակիցները անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության երկկողմ օրակարգին ու Արևելյան գործընկերության բազմակողմ ձևաչափին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման գործում: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը:

  • Կիսվել: