երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
«Ժամանակ»․ ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հարաբերություննրը սրված են

«Ժամանակ»․ ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հարաբերություննրը սրված են

«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական սրված են ԲՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության հարաբերությունները: Պարզվում է՝ Արթուր Վանեցյանը ՀՅԴ-ի, «Մեկ հայրենիք» և այլ քաղաքական ուժերի հետ հարաբերվելիս հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը պաշտպանում է իր վարչապետական հավակնությունները և պատրաստ է հենց իրեն տեսնել, այսպես կոչված, «Ազգային համաձայնության» կառավարության ղեկավարի դերում:

Սակայն Ծառուկյանը հերքել է նման տեղեկությունները՝ հայտարարելով, որ ինքը չի կարող աջակցել մի մարդու, ով դավաճանեց իրեն գեներալի ուսադիրների արժանացրած և քաղաքային ստորաբաժանման ղեկավարից ԱԱԾ տնօրեն դարձրած մարդուն, ով նույն հաջողությամբ կարող է դավաճանել նաև իրեն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

  • Կիսվել: