շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Զավթած  տարածքը վերադարձվեց «Սևան» ազգային պարկի տնօրինմանը․ Ռոմանոս Պետրոսյան

Զավթած տարածքը վերադարձվեց «Սևան» ազգային պարկի տնօրինմանը․ Ռոմանոս Պետրոսյան

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանի  հանձնարարականով «Սևան» ազգային պարկում վերսկսվել են ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները։

Ինչպես նշվում է նախարարի գրառման մեջ իրականացվում են Սևանի հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ հատվածների ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ։

Ապամոնտաժվել է պարսպապատ քարե կիսակառույց շինություն, որի սեփականատիրոջ հետ առկա էր լուծված պայմանագիր։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ վերջին հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատել եմ  Սևանա լճի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից ու կառույցներից ազատելու Շրջակա միջավայրի նախարարության վճռականությունը։

զգային հարստության այսպիսի վատնումն անթույլատրելի է։ Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:

Խնդրի լուծման համար անհրաժեշտ քաղաքական կամքը կա․  Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը ենթադրում է Սևանի ավազանի և հարակից բնակավայրերի զարգացման նոր մոտեցումներ ու հայեցակարգեր, և մենք պետք է մեր ողջ ներուժով  լծվենք այդ տեսլականի կյանքի կոչմանը։

 

Ապամոնտաժման աշխատանքները  շարունակական բնույթ են կրելու։

 

"Պաշտպանված շրջակա միջավայր ունենալու ենք",- շեշտել է նախարարը։

  • Կիսվել: