երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Zara-ի սեփականատերը կորոնավիրուսի պատճառով պատրաստվում է ամբողջ աշխարհում մոտ 1200 խանութ փակել

Zara-ի սեփականատերը կորոնավիրուսի պատճառով պատրաստվում է ամբողջ աշխարհում մոտ 1200 խանութ փակել

Իսպանական Zara հագուստի խանութների ցանցի սեփականատերը կորոնավիրուսի համավարակի պատճառով պատրաստվում է ամբողջ աշխարհում մոտ 1200 առևտրի կետ փակել և դրա փոխարեն խթանել առցանց վաճառքի առաջխաղացումը, հայտնում է The Guardian պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Inditex ընկերությունը, որի կազմի մեջ են մտնում Zara ցանցը, Bershka-ն, Pull & Bear-ը և Massimo Dutti-ն, պատրաստվում է հիմնականում Ասիայում և Եվրոպայում գտնվող 1000-ից 1200 առավել փոքր խանութ փակել։ Նշվում է, որ աշխատակազմի մեծ մասին ծրագրվում է պահել և նրանց առցանց վաճառքի ոլորտում աշխատանք առաջարկել։ 

Աշխարհում հագուստի մանրածախ վաճառքի ոլորտում ամենախոշորներից մեկը համարվող Inditex ընկերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքով փետրվար-ապրիլ ամիսներին մեծ կորուստներ է ունեցել․ վաճառքի ցուցանիշը նվազել է մոտ 44 տոկոսով։

Նշվում է, որ ընկերությանը պատկանող խանութների քառորդ մասը հունիսի 8-ի դրությամբ փակ է եղել։ Ընկերությունը, սակայն, կարողացել է ճգնաժամային իրավիճակից փոքր-ինչ դուրս գալ առցանց վաճառքի շնորհիվ:

  • Կիսվել: