ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի». Թուրքիայի ԱԳՆ

«Զանգեզուրի միջանցքը» պետք է վերափոխվի». Թուրքիայի ԱԳՆ

Օկուպացված Շուշիում Ադրբեջանի նախագահությամբ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում իր ելույթի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ պետք է վերափոխվի՛՛: Տեղեկությունը հայտնում է Trend-ը:

Ֆիդանը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք ողջունում ենք մեր ադրբեջանցի եղբայրներին այն բանի համար, որ նրանք վերջ դրեցին երեսուն տարվա ՛՛օկուպացիային՛՛ և վերացրին ՛՛պատմական անարդարությունը՛՛։ Հիմա ժամանակն է բոլոր ջանքերը կենտրոնացնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության վրա, որը կազմում է Տնտեսական համագործակցության կազմակերպության աշխարհագրության ռազմավարական առանցքը՛՛:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հասնել ՛՛որոշակի ազդակի՝ կապված Հարավային Կովկասում նոր դինամիկայի հետ, և, որ Զանգեզուրի միջանցքը պետք է վերափոխվի՝ ի շահ Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամների՛՛:

  • Կիսվել: