չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ. Իրանը դեմ է

«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ. Իրանը դեմ է

ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին:

Նրա խոսքով՝ Իրանի նախագահը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից հետո ասել է. ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, սպառնալիք՝ երկրների ազգային անվտանգությունը, հետևաբար Իրանը վճռականորեն դեմ է դրան՛՛:

 

  • Կիսվել: