հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցքն» այլևս գրավիչ չէ Ադրբեջանի համար, մենք նախընտրում ենք իրանական երթուղին. Հիքմեթ Հաջիև

«Զանգեզուրի միջանցքն» այլևս գրավիչ չէ Ադրբեջանի համար, մենք նախընտրում ենք իրանական երթուղին. Հիքմեթ Հաջիև

Politico լրատվականի հոդվածագիրը զրուցել է Ադրբեջանի արտգործնախարարի, Ադրբեջանի նախագահի օգնականի հետ: Զրույցում նրանք անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին:
 
Հոդվածի հեղինակը մեջբերել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի խոսքերը, ըստ որոնց՝ ՛՛կարճ ժամանակահատվածում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություններ կան՛՛:
 
Հաջիևն էլ Político-ին ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ գնալ ռազմական ճանապարհով և հարձակվել Սյունիքի վրա։
 
Նրա խոսքով՝ այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛ կորցրել է իր գրավչությունը:
 
՛՛Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ՛՛,-նշել է Հաջիևը:

  • Կիսվել: