ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընտրակաշառքի գործով ԱԱԾ-ն կալանավորել է ԲՀԿ-ական նախկին պատգամավորին

Ընտրակաշառքի գործով ԱԱԾ-ն կալանավորել է ԲՀԿ-ական նախկին պատգամավորին

Ընտրակաշառքի գործով ԱԱԾ-ն կալանավորել է նախկինում «Ծառուկյան» (այժմ «Բարգավաճ Հայաստան» խմբ․ ) խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանին։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Ասատրյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2017 թվականին, Լոռու մարզից:

Գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ 154.2 հոդվածով։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների եւ ՀՀ դատախազության բողոքների քննությունը։

Որոշումը կհարապարկվի վաղը։

  • Կիսվել: