շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդդիմությունը թույլ չի տվել, որ այս իշխանությունը ավելի հանձնող լինի, դրա մասին հայտարարել են նաև թուրքերն ու ադրբեջանցիները․Արծվիկ Մինասյան

Ընդդիմությունը թույլ չի տվել, որ այս իշխանությունը ավելի հանձնող լինի, դրա մասին հայտարարել են նաև թուրքերն ու ադրբեջանցիները․Արծվիկ Մինասյան

Մեր քաղաքական նպատակադրումներում և տրված գնահատականներում փոփոխություններ չեն կատավել, ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է այս իշխանություններին տված իր գնահատականները փոփոխել, ո՛չ ՀՅԴ-ն, և ո՛չ էլ առհասարակ «Հայաստան» խմբակցությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Տակտիկական, մարտավարական խնդիրը չի կարող համարվել գաղափարական նպատակներից շեղում։ Մեր պայքարի ռազմավարական շարունակությունը պետք է լինի մեր պայքարը ժողովրդի, ազգային ինստիտուտների հետ։ Ընդդիմությունը ունեցել է արդյունքներ և այդ արդյունքներից մեկը եղել է այն, որ իշխանությունը չի կարողացել իրականացնել թուրք-ադրբեջանական ծրագրերը, ավելին՝ թուրքերն ու ադրբեջանցիները իրենք են հրապարակային գնահատում, որ ընդդիմությունը թույլ չի տալիս իշխանություններին, որ ավելի հանձնվող լինեն, ընդդիմությունը թույլ չի տվել, որ իշխանությունը իրականացնի նոր հանձնումները և ստորագրումները»,- ասաց Մինասյանը։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե նախկին իշխանությունները, պահանջելով Արցախի միջազգայնորեն ճանաչված հանրաքվեի անցկացում, նվաստացրել են Արցախի հանրաքվեի արժեքը՝ Մինասյանը ասաց․

«Դա աբսուրդ է, Ալեն Սիմոնյանը մի իշխանության ներկայացուցիչ է, որը ակնհայտորեն վախենում է օգտագործել «Արցախի Հանրապետություն», «ԼՂ ժողովուրդ»  բառակապակցություները, այսօր խոսում է նման բաների մասի՞ն»։

Ինչ վերաբերում է խմբակցության մի շարք պատգամավորների կողմից մանդատը վայր դնելուն՝ Արծվիկ Մինասյանը դա պայմանավորեց ընդդիմության պայքարին այլ դաշտում ավելի արդյունավետ պայքարելու ցանկությամբ։

  • Կիսվել: