չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Երեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը. Արծվիկ Մինասյան

Երեք օր է` նիկոլական իշխանությունը հարձակվել է ՀՅԴ-ի վրա, դա հիշեցնում է բոլշևիկյան շրջանը. Արծվիկ Մինասյան

Հերթական հակաօրինական ու անբարոյական արշավն է սկսվել գործող իշխանությունների կողմից բոլոր հնարավոր և անհնարին լծակներով ընդդեմ այն պայքարող մարդկանց ու ուժերի դեմ, որոնք հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը ի պաշտպանության Հայաստանի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների, Արցախի Հանրապետության պաշտպանության: Այս մասին այսօր ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց նաև, որ տևական ժամանակ է նիկոլական իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է  ՀՅԴ վրա, ընդ որում՝ տարբեր ժամանակահատվածներում օգտագործելով ամենատարբեր մեթոդները, բայց ձեռագիրը նույնն է՝ կեղծիքի, ստի, քաղաքական հալածանքների միջոցով, այսպես կոչված օրինականության շղարշի քողի տակ, փորձել ներկայացնել մեղադրանքներ։

«Դուք տեղյակ եք, թե ինչպես է նիկոլական իշխանությունն արգելում ՀՅԴ-ականների եւ այլ գործիչների մուտքը Հայաստան: Տեղեկացնեմ, որ անձամբ ինձ հետ էլ է պատահել: Այս մարդիկ չխորշելով համագործակցում են նաեւ այլ երկրների կառույցների հետ, որպեսզի հնարավորինս խոչընդոտվի ՀՅԴ-ականների այցերը տարբեր երկրներ, հայ համայնքների հետ հանդիպման Հայ դատի աշխատանքների ներգրավման շրջանակներում:

Բայց նաեւ ՀՀ-ում բոլոր հնարավոր մեթոդները կիրառում են, որ արհեստական կեղծ քրեական գործեր հարուցեն,  հարձակում են կազմակերպում ՀՅԴ գրասենյակի նկատմամբ:

Տեղյակ եք, որ իրականացվել են մասշտաբային խուզարկություններ, ձերբակալություններ, այս պահի դրությամբ նաեւ նիկոլական քննչական համակարգի եւ իրենց վերահսկողության տակ գտնվող դատավորների կողմից կայացվել է 5  կալանքի որոշում: Բոլոր որոշումները տեսակցության սահմանափակմամբ է: Այս պահին ունենք 5 կալանավորված անձ, որոնցից  4-ը երկու ամսով, մեկը՝ 1 ամսով: Ունենք 3 տնային կալանք 2 ամսով, ունենք 1 գրավով եւ 1 բացակայելու արգելքով փախանման միջոց կիրառված անձինք: Այստեղ խոսքը միայն Վայոց Ձորի մասին է, խոսքը չի գնում շարժման շրջանակներում ձերբակալված, ապա կալանավորված կամ քրեական հետապնդման մեջ գտնվող մեր ընկերների մասին»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

«Երկու- երեք օրը այս տեմպը հիշեցնում էր բոլշևիկյան ժամանակաշրջանի առաջին շրջանը, ավիսնուրիջանյանական, աթարբեկյանական մոտեցումները, թե ինչպես էին փորձում ուղղակի ձերբակալման եւ տարատեսակ ճնշումների միջոցով փորձել կորզել ինչ-որ բաներ, որոնք իրականում չէին էլ կարող, որովհետեւ չկար: Այն հրապարակային մեղադրանքը, որ հնչեցնում են եւ Նիկոլ Փաշինյանը փորձում է ԱԺ-ից ներկայացնել, հիմա քննչական մարմինները ամբողջ ծվալով լծված է դրանք ապացուցելու կամ այդ ուղղությամբ փաստեր հավաքելու գործին:

Հիշեցնենք դրանցից մի քանիսը: Առաջինը թշնամանք սերմանելու նպատակով արցախցիների նկատմամբ կեղծ ու ստոր տեղեկություններ էին հրապարակվում, իբր նրանք հանրահավաքներին մասնակցում են փողի համար, կամ պարտադրում են հավաքներին մասնակցել որոշակի գումարի դիմաց: Երկրորդը, իբր փողեր են բաժանվում նյութական շահագրգռություն առաջացնելու համար, որ մարդիկ հավաքներին մասնակցեն: Էլ չասած այն այլանդակությունները, որ թշնամանք սերմանելուն զուգահեռ ողջ համակարգը լծված է այս շարժումը վարկաբեկելուն»,-ասաց Մինասյանը։

  • Կիսվել: