ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը 2020-ի պարտությունից հետո սկսված պայքարի շարունակությունն է․ Մինասյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը 2020-ի պարտությունից հետո սկսված պայքարի շարունակությունն է․ Մինասյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը համարում է Լեռնային Ղարաբաղի 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո սկսված պայքարի տրամաբանական շարունակությունը: 

Մինասյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում: 

«Մենք աջակցում ենք շարժմանը։ Նպատակը իշխանության հեռացումն է։ Սա այն պայքարի տրամաբանական շարունակությունն է, որ սկսվել է դեռևս 2020 թվականի դաժան պարտությունից հետո և շարունակվում է»,-նշեց պատգամավորը: 

Քննադատելով իշխանության վարած քաղաքականությունը՝ նա ասաց. «Հայ ժողովուրդը հանգիստ չի կարող ապրել այնքան ժամանակ, քանի դեռ կամքը, ազատ ապրելու, պետականության միջոցով առաջ գնալու վճռականությունը հաստատված չէ: Մեր պայքարի իմաստը, նպատակը սա է»,-ասաց նա:

 

  • Կիսվել: