երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդդիմության համար անհասկանալի է ռուս խաղաղապահների պահվածքը Արցախում. Արթուր Խաչատրյան

Ընդդիմության համար անհասկանալի է ռուս խաղաղապահների պահվածքը Արցախում. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության համար անհասկանալի է ռուս խաղաղապահների պահվածքը ինչպես Արցախում մարտական գործողությունների ժամանակ, այնպես էլ այժմ։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 5-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այն, որ նրանք չմիջամտեցին ոչ մի խնդրի, վկայում է միայն, որ եղել է ինչ-որ պայմանավորվածություն»,- ասել է Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-20-ի ագրեսիայի ժամանակ զոհվել է 6 ռուս խաղաղապահ։ Ադրբեջանի իշխանությունները ընդունել են խաղաղապահների զոհվելու մեղքը եւ խոստացել փոխհատուցում վճարել նրանց ընտանիքներին։ ԶԼՄ-ների տվյալներով, խաղաղապահները զոհվել են՝ փորձելով փրկել որոշ գյուղերի հայ բնակչությանը։

  • Կիսվել: