կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան

Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը. Խաչատրյան

Ով ասում էր՝ ժողովո՛ւրդ, խոնարհվում եմ, սիրում եմ, պաշտում եմ՝ ընտրությունից 4 օր հետո թանկացնում է գազը, բենզինը, դիզվառելիքը։ Այս մասին ԿԸՀ-ի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրություններից ընդամենը 4 օր հետո կառավարության նիստում չզեկուցվող հարցով բարձրացվեց աքցիզային հարկը։ Էն մադրը, ով ասում էր՝ ժողովուրդ, խոնրահվում եմ, սիրում եմ, պաշտում եմ, թանկացնելու է գազը բենզինը և դիզելային վառելիքը։ Հասկանում եք չէ, թե դրա հետևանքն ինչ է լինելու, թե կարծում եք, թե այն թանկանոց չինական էլակտրական մեքենաներով են վար ու ցանք անելու։ Սա նշանակում է, որ ծանր վիճակում գտնվող գյուղացիների վիճակն էլ ավելի է վատթարանալու, գյուղմթերքը քաղաքաբնակների համար էլ ավելի անհասանելի է դառնալու»:

  • Կիսվել: