ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի մեկին

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի մեկին

«Դիմադրություն» շարժումն առաջիկայում պայքարը կշարունակի նույն ֆորմատով՝ չորեքշաբթի օրերին կազմակերպել քննարկում, իսկ ուրբաթ օրերին՝ հանրահավաք, իսկ եթե շաբաթվա ընթացքում կլինեն հրատապ միջոցառումներ, ապա այդ մասին հավեյլալ կտեղեկացնենք մասնակիցներին: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Դրա համար չորեքշաբթի օրը՝ 19.30, հավաքվում ենք, բովանդակային քննարկում ու զրույց է տեղի ունենալու շարժման անդամների հետ, իսկ հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին, 19.30, այս հրապարակում։

Շաբաթվա ընթացքում կրկին տեղի կունենան ակցիաներ, այցելություններ, որոնց մասին ևս կտեղեկացնենք։ Բանաձևը հետևյալն է՝ մեր հանրահավաքները, երթերը, ակցիաները շարունակվում են, դրան զուգահեռ մենք իրականացնում ենք կազմակերպչական մի շարք աշխատանքներ՝ շարժումը ընդլայնելու, նոր թափով ավելի մեծ և վճռական ու կարևոր պայքարի պատրաստվելու համար՛՛:

 

 

  • Կիսվել: