չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Վրաստանի նախագահն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ

Վրաստանի նախագահն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զինված բախումների առնչությամբ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր մտահոգությունն  է հայտնել հուլիսի 12-13-ին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած զինված բախումների առիթով, գրում է aliq.ge-ն:

«Այսօր, երբ մենք պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, մեծ նշանակություն ունի միջազգային սոլիդարության և գլոբալ կայունության պահպանումը։ Մեր տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը կարևոր է որքան Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի զարգացման և բարեկեցության համար»,-գրված է նախագահականի տարածած հայտարարությունում։

Զուրաբիշվիլին հույս է հայտնում, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն, և խաղաղ բանակցությունների ճանապարհով կողմերը կխուսափեն հետագա էսկալացիայից։

  • Կիսվել: