երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վերջին օրերին ՌԴ մեր գործընկերների արած հայտարարություններն ուղղակի միջամտություն են ՀՀ ներքին գործերին. Խանդանյան

Վերջին օրերին ՌԴ մեր գործընկերների արած հայտարարություններն ուղղակի միջամտություն են ՀՀ ներքին գործերին. Խանդանյան

Ակնհայտ է վերջին օրերին և վերջին շաբաթներին Ռուսաստանի մեր գործընկերների արած հայտարարություններն ուղղակի միջամտություն են Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես, պետական հեռուստատեսություններով հնչող խոսույթը և որոշ մեդիա դեմքեր, որոնք հաճախ արտահայտում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումները, շատ ուղղակիորեն Հայաստանի քաղաքացիներին կոչ են անում դուրս գալ Հայաստանի իշխանությունների դեմ: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Նաև պաշտոնական շրջանակներից են հնչում հայտարարություններ, մասնավորապես, Պետդումայի պատգամավորներ և այլն, որոնք խոսում են Հայաստանի պետականության վերացման և նման այլ գործընթացների մասին, ինչն անընդունել է։

Մեր ակնկալիքը մեր գործընկերներից՝ լինել գործընկերային ու չմիջամտել Հայաստանի ներքին գործերին և կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները, բայց, ցավոք սրտի, վերջին շրջանի զարգացումները հակառակն են ապացուցում»,-հավելել է հանձնաժողովի նխագահը:

  • Կիսվել: