երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կողմերը համաձայնության են եկել, որ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ամրագրվի. Խանդանյան

Կողմերը համաձայնության են եկել, որ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ամրագրվի. Խանդանյան

Ես «խաղաղության պայմանագրի» ընդհանուր դրույթներին եմ ծանոթ եւ կդժվարանամ ասել, թե կոնկրետ այդ հոդվածներից որոնք են ամբողջությամբ համաձայնեցված, որոնք ոչ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Մեր սկզբունքային դիրքորոշումն է, որ Ալմաթիի հռչակագիրը լինի քաղաքական հիմք սահմանազատման գործընթացի համար, եւ որը ամրագրվել է կանոնակարգում: Նաեւ միջազգային իրավունքի իրավաբանական լեզու է, որն ավելի բարձր ստատուս ունեցող փաստաթուղթը կարող է այլ սկզբունք ամրագրել, բայց նման բան չի քննարկվում: Դա իրավական տեխնիկայի հարց է, որ նման ձեւակերպում կա կանոնակարգում»,-ասաց նա:

Խանդանյանը վստահեցրեց, որ կողմերը համաձայնության են եկել, որ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ամրագրվի. «Քաղաքական մակարդակում դա եղել է եւ փաստաթղթում  եւս դա համաձայնեցված է: Մեր  սկզբունքային դիրքորոշումն այն է, որ այդպես էլ պետք է մնա»:

  • Կիսվել: