չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Վարչապետը մեսիջ ուղարկեց, որ նոր շրջափուլ պետք է սկսել՝ նոր խաղի կանոններով. Սերգեյ Բագրատյան

Վարչապետը մեսիջ ուղարկեց, որ նոր շրջափուլ պետք է սկսել՝ նոր խաղի կանոններով. Սերգեյ Բագրատյան

ԱԺ-ից դուրս դիսկուրսը քաղաքական չէ, ավելի շատ նախկին և ներկա իշխանությունների պայքար ու հակամարտություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Սերգեյ Բագրատյանի կարծիքով` նախկին իշխանությունները պետք է հաշտվեն, որ իրենք անդառնալի հեռացել են:

«Այն գործարարներին, որոնք նախկին իներցիանով դեռ մենաշնորհների են տիրապետում, կոչ կանեի ժամ առաջ ինքնակամ հանձնեն այդ մենաշնորհները՝ դրանով արձագանքելով, որ պատրաստ են ազատ մրցակցության պայմաններում հաստանալ ու հարստացնել»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Բագրատյանի խոսքով այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզում բիզնես համաժողովում հայտարարեց, որ օտար և իշխանական գործարարներ չկան, մեսիջ էր քաղաքական ու տնտեսական դաշտի խաղացողներին:

«Ենթադրում եմ, որ անհանդուրժողական մթնոլորտը երկար չի կարող ուղեկցել քաղաքական դաշտին: Այդ անհանդուրժողական մթնոլորտը մեկ օրում չի ստեղծվել»,-ասաց նա` հավելելով`վարչապետը մեսիջ ուղարկեց ներքաղաքական դաշտի խաղացողներին, որ նոր շրջափուլ պետք է սկսել՝ նոր խաղի կանոններով»:

 

  • Կիսվել: