չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոյի վարչապետը կին է

Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոյի վարչապետը կին է

Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոյի վարչապետը կին է, հայտնում են թագավորական պալատի և արարողակարգի նախարարությունից, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:

Մասնավորապես նշվում է, որ Ֆաթիմա Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի վարչապետ։ Որոշումը կայացրել է Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ը։

Ինչպես հաղորդվում է՝ միապետը Մանսուրիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել:

Մանսուրին վարչապետի պաշտոնում փոխարինել է գործարար Ազիզ Ախաննուշին՝ դառնալով երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ճշմարտացիություն և արդիականություն» կուսակցությունը ստացել է խորհրդարանի 395 տեղերից 97-ը՝ առաջ անցնելով «Անկախների ազգային միավորում» (66 մանդատ) և «Անկախություն» (65 մանդատ) կուսակցություններից։ Մարոկկոյի Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն՝ թագավորը կառավարության ղեկավարին նշանակում է խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը զբաղեցրած քաղաքական կուսակցության ներկայացուցիչներից։

 

 

  • Կիսվել: