կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ուզում եք քաղաքական վախճան ունենաք, գնացեք վախճանվեք, ես կցավամ ձեր համար, բայց չեմ գա ձեր ձեռքը բռնի. Գուրգեն Արսենյան

Ուզում եք քաղաքական վախճան ունենաք, գնացեք վախճանվեք, ես կցավամ ձեր համար, բայց չեմ գա ձեր ձեռքը բռնի. Գուրգեն Արսենյան

«Փողոցում ընթանում է մի պրոցես, որի նպատակը ձեր ազատությունները ձեզանից խլելն է, որը որ վերադարձվել է ձեզ»,-ասաց պատգամավոր Գուրգեն Արսենյանը և նշեց, որ պետք է շատ ուղիղ խոսեն հայրենակիցների հետ, իսկ եթե ընդդիմությունը ուզում է դրսում գործունեություն ծավալել, թող ծավալի:

«Ուզում եք քաղաքական վախճան ունենաք, գնացեք վախճանվեք, ես կցավամ ձեր համար, բայց չեմ գա ձեր ձեռքը բռնի ու ասեմ՝ մի վախճանվեք, քանի որ քաղաքական գործունեության հայտ եք իրականացրել»,- ասաց նա՝ դիմելով ընդդիմությանը և նշեց, որ նրանք վերադարձել են հին երգին, որ հասարակության անդամները ունակ չեն ընտրելու պատասխանատու իշխանություն:

Գուրգեն Արսենյանը նկատեց, որ ընդդիմության պայքարը բովանդակություն չունի, և հիմա փորձում են ասել՝ ընտրությունների արդյունքները անբովանդակ են: «Ժողովուրդ, դուք ստացել եք ձեր ազատությունները և իրավունքները, այդ ազատությունները և իրավունքները ունեն իրենց սահմանափակումները, բայց այդ սահմանափակումներն էլ են ձեր ձեռքում»,- ասաց նա և կոչ արեց հասարակությունը անել դիտողություններ:

«Այլևս Հայաստանը չի լինելու Սփյուռքին թարմ նյութ մատակարարող կառույց, չի լինելու գաջ քսող արտահանող կառույց, մենք պետք է կարողանանք ինքներս սթափ, լուրջ կառավարենք մեր երկրի ներկան ու ապագան»,- ասաց նա:

 

  • Կիսվել: