շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն. razm.info

Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն. razm.info

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:

Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավարժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:

Ռազմինֆոն կհետևի զորավարժությունների ընթացքին:

  • Կիսվել: