չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Թուրքիան ստացել է ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ

Թուրքիան ստացել է ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ

Թուրքիան ստացել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի՝ ASEAN-ի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ որոշումն ընդունվել է միավորման երկրների արտաքին գործերի նախարարների կողմից՝ Մանիլայում կայացած հանդիպման ժամանակ:

Մեկնաբանելով որոշումը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ասել է. «Այս զարգացումը չափազանց կարևոր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր ազդեցության ուժեղացման համար»:

Նա հավելել է, որ նոր կարգավիճակը Անկարային հնարավորություն կտա խորացնել քաղաքական և տնտեսական համագործակցությունը մոտ 700 մլն մարդ միավորող և ավելի քան 4 տրլն դոլար ծավալով տնտեսություն ունեցող տարածաշրջանի հետ:

Ֆիդանը նաև նշել է, որ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը ASEAN-ի երկրների հետ 2010 թվականից 6,5 մլրդ դոլարից հասել է 16 մլրդ դոլարի։

 

  • Կիսվել: