ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում. խոսնակ

Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայում. խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին աշխատանքային այցով կգտնվի Թուրքիայի Հանրապետությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը:
 
՛՛Վարչապետն Անթալիայում կմասնակցի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ հանաժողովի
 
(COP31) շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին:
 
Այցի շրջանակում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: