ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև Թուրքիան

ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև Թուրքիան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է իր խոշորագույն առևտրային գործընկերների նկատմամբ նոր մաքսային սակագների մասին։ Նոր կարգավորման շրջանակում, որն ընդգրկում է ընդհանուր առմամբ 60 երկիր, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Մեքսիկայի և Պակիստանի ու ևս 17 երկրների նկատմամբ սահմանվել է 10% բազային մաքսատուրք, գրում է ermenihaber.am-ը:

Եվրամիության, Թայվանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Շվեյցարիայի համար սահմանվել են 10-12,5% դրույքաչափեր, իսկ Թուրքիայի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Ավստրալիայի և Չինաստանի ու ևս 38 երկրի նկատմամբ կիրառվելու է 12.5% մաքսատուրք։

Նոր մաքսատուրքերը չեն տարածվի նավթի, բնական գազի, պարարտանյութերի և սննդամթերքի որոշ տեսակների վրա։ ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերը քննադատության են արժանացել այն երկրների կողմից, որոնց վրա դրանք տարածվում են։

 

  • Կիսվել: