հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան նոր արկածախնդրության մեջ մտնելու տրամադրություն ունի. թուրք վերլուծաբան

Թուրքիան նոր արկածախնդրության մեջ մտնելու տրամադրություն ունի. թուրք վերլուծաբան

Թուրք հայտնի լրագրող, վերլուծաբան ու հաղորդավար Ջան Աթաքլըն իր հոդվածում անդրադարձել է հայ-ադրբեջանական պատերազմին՝ նշելով, թուրքական իշխանությունները մի նոր արկածախնդրության մեջ մտնելու տրամադրություն ունեն՝ գրում է Ermenihaber-ը։

«Հանրության զգալի մասն աջակցում է այդպիսի քայլերին: Սակայն Թուրքիան չպետք է թույլ տա ևս մի ռազմաճակատի ստեղծում: Այժմ հնարավոր է՝ հաղթանակի ճիչեր են արձակվում, սակայն որոշ ժամանակ անց սկսելու են այսպիսի խոստովանություններ անել. «Սխալ արեցինք, երանի չխրվեինք»: Չպետք է կրկին ուշ լինի»:

Ջան Աթաքլըն անընդունելի է համարում Թուրքիայի ակտիվությունը հայ-ադրբեջանական հակամարտության խնդրում։

«Հարցազրույցները, հայտարարությունները, խիստ քննադատությունները այս պահին կարող են հանրության համակրանքին արժանանալ, բայց ներկայիս պայմաններում Թուրքիան չպետք է ակտիվորեն ներգրավվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության մեջ»:

  • Կիսվել: