երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիան Մեծամորի ատոմակայանը փակելու հարցով դիմել է ՄԱԳԱՏԷ-ին

Թուրքիան Մեծամորի ատոմակայանը փակելու հարցով դիմել է ՄԱԳԱՏԷ-ին

Թուրքիայի խորհրդարանի նիստում քննարկվել է հայ-թուրքական սահմանից 16 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամորի ԱԷԿ-ի հարցը՝ շեշտելով որ այն ՛՛լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար՛՛, հայտնում է Անադոլու-ն:

Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանի հանրագրերի հանձնաժողովն ընդդեմ Հայաստանի Մեծամորի ԱԷԿ-ի դիմում է ներկայացրել երկրի պատկան մարմիններին՝ պնդելով, թե իբր վերջինս ռիսկային է։

Այդ դիմումի հիման վրա՝ Թուրքիայի ԱԳՆ-ն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ՄԱԳԱՏԷ-ին, հուշագիր է հղել՝ պահանջելով հետևողական լինել ատոմակայանի աշխատանքին։

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելը բացառապես Հայաստանի պատասխանատվության տիրույթում է, սակայն, ՛՛այնուհանդերձ, հայկական ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ հաճախ են բնական աղետներ տեղի ունենում՛՛։

Նշվում է նաև, որ ՛՛ատոմակայանը շատ մոտ է գտնվում սահմանին և շահագործվում է հին տեխնոլոգիաներով, այն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար՛՛:

  • Կիսվել: