շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով երկու նախկին պետծառայողի է ձերբակալել

Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով երկու նախկին պետծառայողի է ձերբակալել

Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ նախօրեին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետծառայողների: Այս մասին հաղորդում է թուրքական Cumhuriyet թերթը:

Թուրքական ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյալ լինելու և այն թաքցնելու համար։
 
Նշվում է՝ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հիշյալ սպաները տեղյակ են եղել Դինքի սպանության դավադրության մասին, սակայն ոչ մի գործողություն չեն ձեռնարկել։ Ըստ այդմ, Ստամբուլի դատարանը ձերբակալել է նրանց։
 
Նշվում է, որ Դինքի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հունվարի 8-ին։
 
Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև`16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից:

  • Կիսվել: