երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Թուրքական ասոցիացիա. «Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում»

Թուրքական ասոցիացիա. «Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում»

Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ադանայի մասնաճյուղը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ հայտարարություն է տարածել, որտեղ առկա են մի շարք ուշագրավ դիտարկումներ: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Ասոցիացիայի  ղեկավար Յաքուփ Աթաշը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ  նշել է, որ  Թուրքիայի ղեկավարությունը Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականության փոխարեն պետք է անհրաժեշտ քայլեր անի իրականայության հետ առերեսվելու համար:

 

Ըստ Աթաշի՝  երբ Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, ոչ մահմեդական ազգերի վերաբերյալ տեղահանության մասին որոշում էր կայացվել, որի նպատակն էր ստեղծել մեկ ազգ:

Այդ օրերին հարյուրավոր  հայ մտավորականներ ձերբակալվեցին և աքսորի ճանապահին սպանվեցին: Նրանց թվում էին գրողներ, պաշտոնյաներ և այլք:

«Հայ ժողովուրդը վտարվեց իր հնագույն հողերից, նրանց մեծ մասը ոչնչացվեց իր բնօրրանում, իսկ մի մասը՝ գաղթի ճանապարհին: Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար, իսկ այնուհետև մեծ վեզիր Թալեաթ փաշայի օրագրերում տեղեկություն կա, որ 1914-1917թթ.  սպանվել է 1.150.000  հայ»,-նշել է Աթաշը:

Վերջինս կարծիք է առաջ քաշել, որ հաշտության համար կարևոր կլիներ, եթե Թուրքիան քաղաքացիություն շնորհեր բռնի տեղահանվածների ժառանգներին:

 

«Հայոց ցեղասպանությունն այս հողում է եղել և Հայոց ցեղասպանության հարցում  արդարությունը կարող է ապահովվել միայն այս հողի վրա»:

Ըստ Աթաշի՝ ցեղասպանության հարցը պետք է դիտարկել  իրավական, հումանիտար և սոցիալական հարթությունների վրա:

 

  • Կիսվել: