երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչում Իսի Լե Մուլինոյում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի ոգեկոչում Իսի Լե Մուլինոյում

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումների շրջանակում մայիսի 1-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է փարիզամերձ Իսի Լե Մուլինո (Issy-les-Moulineaux) քաղաքում Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթողի առջև տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի արարողությանը։
 
Ներկա են եղել Իսի Լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայի կառավարության խոսնակ, Ֆրանսիայի վարչապետին առընթեր պետքարտուղար Գաբրիել Ատալը, Օ դը Սեն դեպարտամենտից ընտրված սենատոր Էրվե Մարսեյը, պատգամավոր Ֆլորանս Պրովանդիեն, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տեր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Իսի Լե Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու քահանա Տեր Ավետիս քահանա Բալեկյանը, Հայ ավետարանչական եկեղեցու հոգևոր հովիվ Ժոել Միքայելյանը, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի անդամները, Իսի Լե Մուլինոյի քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները, երիտասարդ սկաուտները, Իսի Լե Մուլինոյի և հարակից քաղաքների բնակիչները։
 
Ոգեկոչման միջոցառումը մեկնարկել է Իսի Լե Մուլինոյի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակից, որտեղից մասնակիցները հիշատակի երթով ուղևորվել են դեպի Հայ-ֆրանսիական բարեկամության հուշակոթող։ Կոթողի առջև հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգերը, որից հետո հայտարարվել է լռության րոպե։
 
Զետեղվել են ծաղկեպսակներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Ելույթներով հանդես են եկել Իսի Լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, համայնքային կառույցների անդամներն ու հոգևորական դասի ներկայացուցիչները։

  • Կիսվել: