հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ցեղասպանություն վերապրած Ավրորայի պատմության մասին ֆիլմի պրեմիերան կլինի ANNECY-ի շրջանակում

Ցեղասպանություն վերապրած Ավրորայի պատմության մասին ֆիլմի պրեմիերան կլինի ANNECY-ի շրջանակում

Ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմի միջազգային պրեմիերան տեղի կունենա անիմացիայի աշխարհի ամենահայտնի փառատոնում՝ ANNECY-ում։ «Ավրորայի լուսաբացը» ընտրվել է լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում, հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։

«Յոթ երկար տարիների աշխատանքներից հետո, վերջապես աշխարհի դատին կհանձնվի Ավրորա Մարդիգանյանի հերոսական պատմությունը, որը ցեղասպանությունը վերապրելուց հետո անձնուրացորեն ընտրեց նորից վերապրել սեփական ցավը արդեն հոլիվուդյան համր ֆիլմում՝ հասկանալով, որ ֆիլմը մեծապես կնպաստի հայերի կոտորածների մասին տեղեկության տարածմանը»,- հայտնում է կինոկենտրոնը։

 

նկար

  • Կիսվել: