շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրք պաշտոնյան հոխորտացել է, թե «ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, զինանշանից էլ հանվի Արարատը»

Թուրք պաշտոնյան հոխորտացել է, թե «ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, զինանշանից էլ հանվի Արարատը»

Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) ավագանու նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ զրույցում հոխորտացել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, հայտնում է ԱՊԱ-ն:

Նրա խոսքով՝ համապատասխան կետն իբրև թե արտացոլված է «հրադադարի մասին համաձայնագրում»։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Հայաստանը հնարավորություն ստացավ իր երկիրը դուրս բերել շրջափակումից։ Նրանց Սահմանադրությունը պետք է փոխվի, իսկ զինանշանից հանվի Աղրիդաղը (Արարատը-խմբ.)»,-ասել է նա։

 

  • Կիսվել: