ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թող որ Քրիստոսի հայտնության խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո․ Ծառուկյան

Թող որ Քրիստոսի հայտնության խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո․ Ծառուկյան

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո:

Թող աստվածային լույսով լցվեն ամենքի հոգիները, և թող մեր սրբազան տաճարների զանգերի ղողանջներն ի լուր աշխարհի ավետեն՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ ավետիս»»:

  • Կիսվել: