ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տնտեսությունը բացվել է, որ մարդկանց փող չտան, որ ասեն՝ գնացեք աշխատեք, ապրեք. Էդմոն Մարուքյան

Տնտեսությունը բացվել է, որ մարդկանց փող չտան, որ ասեն՝ գնացեք աշխատեք, ապրեք. Էդմոն Մարուքյան

Մենք մարտին ասում էինք, որ սա լուրջ է, պետք է հետաձգել հանրաքվեն, Արցախի ընտրությունները, պետք է փակել սա, փակել նա: Իրենք ասում էին՝ ընդդիմությունը պանիկա է անում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես չգիտեմ մարդ, որ ուզում է վարակվել կորոնավիրուսով: Թերահավատ լինելը չի նշանակում, որ մարդն ուզում է վարակվի: Իսկ ինչու է թերահավատ, միգուցե լսել է Արսեն Թորոսյանին եւ վարչապետին մարտին եւ մինչեւ հիմա շարունակում է չհավատալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նորից կարանտին մտցնելուն, Մարուքյանն ասաց, որ այդ դեպքում՝ պետք է մարդկանց փող տան ապրելու. «Մեր այդ առաջարկը մերժելուց հետո տնտեսությունը բացվել է, որ մարդկանց փող չտան, որ ասեն՝ գնացեք աշխատեք, ապրենք: Դա էլ բերեց այս հետեւանքը»:

Մարուքյանը նկատեց, որ ի տարբերություն մարտին արված հայտարարությունների, հիմա վարչապետի եւ առողջապահության նախարարի հայտարարությունները լուրջ են. «Բանը բանից անցել է, ոնց կարող է հիմա լուրջ չլինի: Բայց հիմա էլ տեսնում եմ, որ մարդիկ ասածը չեն ընկալում, չեն ընդունում»:

Նա հավելեց, որ պետք է քայլեր արվեն նաեւ մարզերում.

«Օրինակ ի՞նչ է արել Լոռու մարզպետը, որ «Գլորիա» ֆաբրիկայի համար ավտոբուսներ ավելացվեն: Օրինակ, ես գիտեմ, որ մոտ երկու շաբաթ առաջ  քեֆ էին արել, նկարը տեսել եմ: Այսինքն մի կողմից մարզպետը քեֆ է անում, մյուս կողմից ասում են՝ ժողովուրդ, դուք ոնց որ լավ չնստեցիք ավտոբուս: Սրանք սխալ ուղերձներ են: Երբ որ մարդիկ տեսնում են, որ մարզպետը տենց քեֆ է անում, իրենք էլ տենց ավտոբուս են նստում: Ո՞վ է գնացել այդ գործարան ու հարցրել՝ կարո՞զ է պետք է ավտոբուսներն ավելացնել, ոչ ոք»:

 

 

  • Կիսվել: