կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի կողմից անցակետից այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն անհայտ է․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանի կողմից անցակետից այսօր առևանգված ԼՂ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն անհայտ է․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր իսկ ստեղծած կեղծ պատմություններից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցության մեջ ապրելու պատրաստակամության հետ:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այսօր 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժօգնության էր տեղափոխվում Հայաստան՝ առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։

Խաչատրյանի ոչ հարազատները, ոչ ԿԽՄԿ ներկայացուցիչները, ոչ էլ ռուս խաղաղապահները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։

Նրա ճակատագիրը այս պահի դրությամբ անհայտ է»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն արգելանքի էր վերցրել բուժման նպատակով Կարմիր Խաչի միջոցով այսօր ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող արցախի 68-ամյա քաղաքացուն։

  • Կիսվել: