կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը․ Էդմոն Մարուքյան

Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է՝ այսօր հնարավորություն կա կանխելու Արցախում ամբողջական էթնիկ զտումները։

«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարվա ընթացքում հսկայական ջանքեր են ներդրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, իսկ 2023 թ. հուլիսի 22-ին, նմանատիպ այլ մեկնաբանություններից հետո, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց` իր ողջ կյանքի «առաքելությունը պատերազմում հաղթելն էր։

Մինչ մենք բախվում ենք 2020 թ. պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը` համաշխարհային կարգի ու իրավունքի ցանկացած նորմերի ու սկզբունքների դեմ, այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի` հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը: Վերջ տվեք Լաչինի միջանցքի արգելափակմանը»,- գրել է Մարուքյանը:

  • Կիսվել: