ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2020
Թագուհի Թովմասյանի գրության հիման վրա գեղարքունիքցիների հարցը լուծվեց

Թագուհի Թովմասյանի գրության հիման վրա գեղարքունիքցիների հարցը լուծվեց

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմայանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,

Ինչպես հիշում եք, մարզում բարձր լեռնային կարգավիճակ ունեցող տարբեր բնակավայրերի կարգավիճակի փոփոխության և լեռնային բնակավայրերի ցանկում ներառման վերաբերյալ ձեր բողոքներին և բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան նշել էի, որ խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն եմ ուղարկել ՀՀ կառավարություն: Միաժամանակ խոստացել էի արդյունքների մասին համապատասխան տեղեկություն տրամադրել:

Եվ ահա ՀՀ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում հստակ նշված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Որոշման նախագիծն արդեն իսկ գտնվում է ՀՀ վարչապետի սեղանին և ենթակա է ստորագրման: Իսկ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 24-ի N 02/05.4/30557-2020 հանձնարարականի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2020 թվականի հունիսի 24-ի N 01//4343-2020 գրություններով բարձրացված հարցերը:

Այսպիսով խնդիրը լուծված է, իսկ առաջիկայում նման հարցի բարձրացման դեպքում լիահույս եմ, որ այսուհետ առանց հանրային քննարկման նման որոշում չի ներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը: Կից ներկայացնում եմ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը»։ 

  • Կիսվել: