Հայաստանում նոր երկրագիտական հետազոտությունների բացակայությունը խոչընդոտում է ոլորտային նոր ներդրումների ներհոսքին. փորձագետ
Հայաստանում պետք է կատարվեն նոր երկրագիտական հետազոտություններ, և բացվեն նոր հանքեր: Այսպիսի տեսակետ Mining Armenia 26 ֆորումի շրջանակներում ճեպազրույցի ժամանակ հայտնեց Wood Mackenzie հանքարդյունաբերության և մետալուրգիայի խորհրդատվության բաժնի փոխնախագահ Վաել Ջաբերը:
Ըստ նրա՝ լավն այն է, որ երկիրը բաց է փոփոխությունների և ներդրումների համար և ունի երկրաբանական ընդերքօգտագործման ավանդույթներ, ինչպես նաև լավ կադրային բազա, վատն այն է, որ չկան նոր երկրաբանական հետազոտություններ և ուսումնասիրություններ, ինչը դժվարացնում է նոր ներդրումներ ներգրավելու գործընթացը:
Ջաբերը նաև ընդգծեց, որ խնդիրներ կան նաև ոլորտը կարգավորող իրավական և իրավակիրառական դաշտերի հետ, որոնք պետք է: Նա նաև շեշտեց ոլորտին առնչվող ֆիսկալ համակարգի կատարելագործման անհրաժեշտությունը։



